Ռաֆֆի Գարա
Դպրոցասէր վարժարան, 7-րդ դասարան
Արեւն ու իր մոլորակները
Արեգակնային համակարգը գոյութիւն առած է մօտաւորապէս 4.6 միլիառ տարի առաջ։
Այս համակարգը կազմուած է մէկ աստղէ, որ է ազզնլ րեւը։ Այն կը գտնուի համակարգին կեդրոնը, իր շուրջը կը պտտին տարբեր մարմիններ, որոնք են՝
- 8 մոլորակ
- երկնաքարեր. քարերու կտորներ են, որոնք կը տարուբերին բրինձի հատիկի չափէն մինչեւ մի քանի քիլոմեթր տրամագիծ ունեցող մարմիններ։
- Գիսաստղեր, որոնք սառոյցի կտորներ են։
Ութ մոլորակներն են.
Փայլածու. արեւուն ամենամօտ մոլորակը
Արուսեակ. ամենատաք մոլորակը
Երկիր. միակ մոլորակը որ կեանք ունի
Հրատ. կարմիր մոլորակը
Լուսնթագ. ամենամեծ մոլորակը
Երեւակ. ամենագեղեցիկը, օղակներով
Ուրան. թեքուած
Նեպտուն. ամենակապոյտ մոլորակը
Խաղեր
Այնպէս դասաւորէ տառերը, որ գտնես մոլորակին անունը.
ծ ա լ ա փ յ ւ ո - ա կ ա ո ր ւ յ ս - ր ի ր ե կ - կ ւ ա ե ր ե
- ե պ ն ւ տ ո ն - գ ա թ ւ ո լ ն ս - ա ր հ տ
Սիւնակներուն տուեալները միացուր եւ գտիր մոլորակներուն անունները.